Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Կատարելագործվում է ընտանեկան նպաստի համակարգը

Կատարելագործվում է ընտանեկան նպաստի համակարգը
14.02.2013 | 14:14

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը։ Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի վերահսկողություն։

Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով փոփոխություններ, կառավարությունը սահմանել է, որ լսողության խնդիր ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրումը կիրականացվի ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի, այլև պետական հավաստագրի միջոցով։ Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` պարզեցնելով դեղերի գրանցման համակարգը և չխոչընդոտելով դեղերի ֆիզիկական մատչելիությունը։

Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությունը` կառավարությունը Երևանի Շիրակի 2ա և Մոլդովական 70/2 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած չորս բնակչի սեփականաշնորհել է նրանց զբաղեցրած բնակելի տարածքները։

Կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված 65.5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը ձեռք է բերում բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։ Խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմանը, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրությանը, դրոշմակնքման հատուկ թանաքանյութի ներկրմանը։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված աշխատանքն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված են խիստ որոշակի ժամկետներ։

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ